ARMENIAN ASSOCIATION OF TELEMEDICINE
 
 
 
 

Միացե՛ք ՏԲՀԱ-ին

Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը իրապես հեղաշրջում են առողջապահության աշխարհը: Եթե Դուք ընդգրկված եք կամ ցանկանում եք ընդգրկվել այս հրապուրիչ ոլորտում` ապա այս կայքը Ձեզ համար է: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարող եքդառնալ ՏԲՀԱ անդամ:

 
 
 
 
 

BME logoEU flag

«ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 
 
 
 
 

BME logo

Հայաստանում թվային առողջապահության կլաստերի զարգացում

Երևան, Հայաստան
Օգոստոսի 14, 2021

 
 
 
 

Հավասարություն

Որակ

Մատչելիություն

Հնարավորություն

AATM page on Facebook

AATM page on LinkedIn

Follow armtelemed on Twitter

YouTube

 

News & Events

2014-11-27

Հայ-Ռուսական Համալսարանում 2014 թ. նոյեմբերի 17-ից  20 –ը կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության առաջին Հայ-Գերմանական սեմինարը: Միջոցառումը   կազմակերպվել էր Առողջապահական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հայ-գերմանական կրթական, գիտական և գործնական նախագծի շրջանակներում: Վերջինս իրականացվում է Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնի, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտի, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերության, իսկ Հայաստանից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Տելեբժշկության հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով: Նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանի Գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված երկու երկրներում հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին, տեղի ունեցան փորձագիտական քննարկումներ և գործնական նիստեր: Նոյեմբերի 18-ին և 19-ին սեմինարի աշխատանքներին բացի նախագծի մասնակիցներից, հրավիրված էին նաև ոլորտի հիմնախնդիրներով բոլոր հետաքրքրվածները: Մասնավորապես, նոյեմբերի 18-ի նիստին Հայաստանի բժշկության, առողջապահության կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մի շարք առաջատար փորձագետներ հանդես եկան զեկույցներով, որոնք արտացոլում էին մեր երկրում առկա փորձը, նախագծերն ու ծրագրերը՝ տելեբժշկության  և էլեկտրոնային առողջապահության բնագավառում:  Նոյեմբերի 19-ի նիստում ծրագրի գերմանացի գործընկերները  ներկայացրեցին տելեբժշկության  և էլեկտրոնային առողջապահության արդի վիճակը Գերմանիայում և մասնավորապես՝ Բավարիայում, խոսեցին Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի մասին: Կլուգհամեր ընկերության տնօրեն, դոկտոր Ա. Շմաուս-Կլուգհամերը ներկայացրեց նաև կազմակերպության տելեբժշկական նախագծերը, անցկացրեց գործնական ուսուցման դասընթաց՝ նվիրված Campus Medicus և Case.io ինտերնետային տելեբժշկական լուծումներին:

Նշենք, որ այս նախագիծը այլ միջոցառումների հետ մեկտեղ, ենթադրում է երեք սեմինարների կազմակերպում մեկամյա ժամանակահատվածի ընթացքում (2-ը՝ Հայաստանում և 1-ը՝ Գերմանիայում), նպատակաուղղված է երկու երկրների միջև Առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հետագա զարգացմանը: 

Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 1-ին սեմինար
Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1

ATA

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է

ISfTeH

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է

 

EFMI_logo

 ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է
 
MoH
 
TEMPUS
 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 
MedWeb
 
AMD Telemedicine
 
Med-e-Tel International    Forum on Telemedicine, eHealth and Health ICT
 
European Health Telematics  Association (EHTEL)
 

Swinfen Telemedicine

Telemedicine.com


AATM Տելեբժշկության Հայկական
Ասոցիացիա (ՏԲՀԱ)
Հեռ.:
+374 91 42 19 28
Հեռ. բջջ.:
+ 374 93 911 110
Ֆաքս:
+ 374 10 58 40 87

Էլ. փոստ:
info@armtelemed.org

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործառույթներն այս կայքում կարող են ակտիվ լինել ներկա պահին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այդ կապակցությամբ, եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերության համար: Ուղղեք մեզ Ձեր հարցերը եւ առաջարկությունները կայքի վերաբերյալ:



© Հեղինակային իրավունք ՏԲՀԱ 2009 - 2022. Կարդացեք մեր Կանոնադրությունը մասնավոր տեղեկատվության չհրապարակման մասին. City design studio Design & programming by
City Design Studio