2013-03-11
ՀԵՌԱԿԱ ՄՈԲԱՅԼ ԷՍԳ-ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Ձեր սրտի հսկողությունը՝ անընդհատ և ամենուրեք*

Հայաստանում և տարածաշրջանում նախադեպը չունեցող նախագիծ
Տելեբժշկության Հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) իր գործընկերների հետ համատեղ, սրտաբանական կլինիկաներին և պացիենտներին տրամադրում է սրտային ռիթմի (ԷՍԳ – էլեկտրասրտագրության) հեռակա հսկողության համակարգ՝ բջջային տեխնոլոգիաների կիրառմամբ (Մոբայլ կարդիոմոնիտորինգ).
• ԷՍԳ (էլեկտրասրտագիրը) գրանցվում է նորագույն փոքրածավալ սարքի (սենսորի), և բջջային հեռախոսի միջոցով, վերջինս ունի հատուկ ծրագրային ապահովում և Ինտերնետ կապ (3G) (տրվում են պացիենտին)
• ԷՍԳ այսպիսով կարող է գրանցվել ցանկացած վայրում՝ պացիենտի տանը կամ տանից դուրս, որտեղ առկա է բջջային ծածկույթ
• ԷՍԳ հսկողությունը կատարվում է մասնագիտացված բուժանձնակազմի կողմից՝ անկախ պացիենտի գտնվելու վայրից և օրվա ժամանակահատվածից, անհրաժեշտության դեպքում՝ շաբաթը 7 օր, 24 ժամ շարունակ
• ԷՍԳ պահպանվում է տվյալների բազայում, և կարող է առցանց ընթերցվել ցանկացած պահին և ցանկացած վայրում՝ օգտագործելով միայն համակարգիչ և Ինտերնետ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Գարնանային ակցիայի շրջանակներում միայն մեկ ամսվա ընթացքում, Մարտի 11-ից մինչև Ապրիլի 12-ը, ՄԵԿ ՇԱԲԱԹ տևողությամբ մոնիտորինգը կկատարվի ԱՆՎՃԱՐ: Դիմե՛ք մասնակցող սրտաբանական կլինիկաներ.
«Քանկոր» Սիրտ-անոթային բժշկական կենտրոն – Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ֆանարջյան փող., 55, հեռ. 28-73-51, 055-911-210
ԵՊԲՀ «Հերացի» Թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա – Երևան, Աբովյանի փ., 58, հեռ. 56-57-68, 099-554-054
«Մալաթիա» Բժշկական կենտրոն, Սրտաբանական առիթմոլոգիական կլինիկա – Երևան, Դանիել Վարուժանի փող., 28/1, հեռ. 77-83-81, 095-134-091
Նախագծի մասին ընդհանուր տեղեկությունների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով. 055-211-411, 091-421-928, 093-911-110
* - Կան սահմանափակումներ: Մանրամասների համար խորհրդակցեք մասնագետների հետ: