Ծրագրեր և նախագծեր
Ավարտված ծրագրեր
Ընթացիկ ծրագրեր
Հայաստանում Է-առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր (eHealth Master Plan)
Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
Ամպային տելեբժշկական և է-առողջապահական պլատֆորմի ստեղծում
Հայաստանում ինտեգրացված առողջապահական տեղեկատվական համակարգի ստեղծման աջակցում (Հայկական Է-առողջապահական ծրագիր)
Առաջիկա Ծրագրերը
|
 |
Հայաստանում ինտեգրացված առողջապահական տեղեկատվական համակարգի ստեղծման աջակցում (Հայկական Է-առողջապահական ծրագիր)
Է-առողջապահության առավելությունները ինչպես պացիենտների և առողջապահության ոլորտի մասնագետների, այնպես էլ հասարակության համար՝ առհասարակ, կարելի է նկարագրել հետևյալ մի քանի դրույթներով.
- Առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավում,
- Առողջապահական ծառայությունների ծախսերի արդյունավետության բարձրացում,
- Առղջապահական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում,
- Բժշկական կրթության և գիտության հասանելիության և որակի բարելավում, հասարակության առողջապահական գրագիտության բարձրացում:
Այսպիսով, է-առողջապահական համակարգերը և ծառայությունները կազմակերպչական փոփոխությունների և նոր ունակությունների զարգացման հետ մեկտեղ կարող են մեծ նպաստ բերել հասարակությանը՝ վերջինիս առողջապահական սպասարկման որակի և հասանելիության բարելավման միջոցով: Սա նաև իր ներդրումը կունենա այսպես կոչված citizen-centered առողջապահության զարգացման և ընդհանրապես առողջապահական սեկտորի արդյունավետության և կայունության բարձրացման համար:
Է-առողջապահության ներդրումը պահանջում է բազմադիսցիպլինար համագործակցություն՝ ինչպես առողջապահության ոլորտի, այնպես էլ ՏՀՏ մասնագետների ներգրավմամբ: Է-առողջապահության զարգացման ծրագիրը թույլ կտա միավորել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ Հայաստանում է-առողջապահական համակարգերի ներդրման և լայն կիրառման համար: Սա ի վերջո շահավետ կլինի բոլորին՝
- Պացիենտներին (որակյալ ծառայությունների համընդհանուր արդարացի հասանելիության և ծախսերի կրճատման առումով),
- Առողջապահության ոլորտի մասնագետներին (արդյունավետության, կարողունակությունների լայնացման առումով),
- Համայնքներին ( հասարակական առողջապահության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման առումով):
Ծրագրիի նպատակն է խորհրդատվական աջակցություն ապահովել ներկա ոլորտի կանոնավորող մարմինների նախաձեռնություններին՝ Հայաստանի առողջապահական համակարգում Է-առողջապահական ծառայությունների նախագծման զարգացման և ներդրման ուղղությամբ (Հայկական Է-առողջապահական ծրագիր)
Այս առումով ՏԲՀԱ-ի ղեկավարությունը ակտիվորեն մասնակցում է ձևավորված բազմադիսցիպլինար աշխատանքային խմբի (Է-առողջապահական Խորհուրդ) գործունեությանը, որտեղ ընդգրկված են նաև կառավարական մարմիններ, հասարակական կազմակերպություններ, ակադեմիական և գիտական կենտրոններ, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ և Է-առողջապահության ոլորտի առաջատար փորձագետներ: Խմբի գործունեության շրջանակներում Ասոցիացիան իր ուրույն ներդրումն է բերում ծրագրի առանցքային դրույթների մշակմանը, այդ թվում՝
- Երկրի առողջապահական սեկտորի վիճակի, երկրում գործող առողջապահության քաղակականության, Է-առողջապահության զարգացման միջազգային փորձի, ընդունված բժշկական գործունեության, ուսուցման, բժշկագիտության վրա նրա հնարավոր ազդեցության մանրամասն վերլուծություն,
- Է-առողջապահության ենթակառուցվածքների և բաղադրիչների ներդրման համար պատասխանատու և լիազոր մարմիններ,
- Է-առողջապահության ներդրման ծախսերի արդյունավետության վերլուծություն և բյուջեյի մշակում՝ ծրագրի իրագործման յուրաքանչյուր փուլի համար,
- Է-առողջապահության ազգային առաջնայնությունները և առաջիկա 10 տարվա կտրվածքով՝ ճանապարհային քարտեզները,
- Հիվանդանոցային Տեղեկատվական համակարգի (HIS) և ազգային տելեբժշկական ցանցի կառուցվածքը,
- Փոխգործունակության, անվտանգության, տվյալների գաղտնիության ազգային ստանդարտներ,
- Առաջարկվող իրավական և ադմինիստրատիվ միջոցառումներ:
|

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է
|

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է
|
|

|
ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է |
|
 |
|
 |
|

|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|

|

|
|