Ծրագրեր և նախագծեր
Ավարտված ծրագրեր
Ընթացիկ ծրագրեր
Հայաստանում Է-առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր (eHealth Master Plan)
Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
Ամպային տելեբժշկական և է-առողջապահական պլատֆորմի ստեղծում
Հայաստանում ինտեգրացված առողջապահական տեղեկատվական համակարգի ստեղծման աջակցում (Հայկական Է-առողջապահական ծրագիր)
Առաջիկա Ծրագրերը
ՏԲՀԱ-ի էջը Ֆեյսբուքում
|
 |
Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
Հայաստանում է-առողջապահության և առողջապահական ՏՀՏ –ի ռազմավարական զարգացման ծրագրերում հատուկ տեղ է տրվում անլար տեխնոլոգիաների կիրառմանը՝ պացիենտների հեռահար բժշկական մոնիտորինգի և առողջապահական այլ խնդիրների համար: Հեռահար տնային առողջապահական ծառայությունները (Home telehealth) բացառիկ հնարավորություններ են ընդձեռում պացիենտների որոշակի խմբերի առողջական վիճակի պահպանման, քրոնիկ հիվանդների բժշկական հսկողության և բուժօգնության որակի բարելավման համար: Մեր օրերում “Բջջային տելեառողջապահությունը” (mHealth) ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, որպես առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ամենախոստումնալից ոլորտներից մեկը:
2012թ. հունիսին ՏԲՀԱ-ի գործընկերների շարքը համալրեցին տելեառողջապահական և բջջային առողջապահական (mHealth) սարքավորումներ արտադրող ֆիննական MegaKoto, և mHealth ծառայություններ տրամադրող հոլանդական Mobile Cardio ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի սրտաբանական կլինիկաներում բջջային ԷՍԳ-տելեմոնիտորինգի համակարգի զարգացմանը և ներդրմանը: Համակարգը բաղկացած է կենտրոնական սերվերից, որոնք կապված են սրտաբանական կլինիկաներում տեղակայված աշխատակայաններին, ինչպես նաև փոքրածավալ շարժական մեկ արտածմամբ ԷՍԳ-գրանցող սարքից, որը Bluetooth-ի միջոցով միանում է հատուկ ծրագրային ապահովումով օժտված Անդրոիդ սմարտֆոնին: ԷՍԳ-գրանցող սարքից տվյալները հաղորդվում են սմարտֆոնին, որը իր հերթին դրանք ներբեռնում է սերվեր՝ լայնաշերտ շարժական ինտերնետային կապի միջոցով: Մոնիտորինգային աշխատակայանը իրական ժամանակում սերվերից ստանում է ազդանշանները (պացիենտի ԷՍԳ-ն), որոնք պատկերվում են խոշոր LED մոնիտորների վրա: Այսպիսով, աշխատակայանի մասնագիտացված բուժանձնակազմը 7/24 ռեժիմով անընդմեջ հսկում է պացիենտների ԷՍԳ տվյալները:
Միաժամանակ, պացիենտների բուժող բժիշկները կարող են մուտք գործել սերվեր և տեսնել հիվանդի ԷՍԳ-տվյալները՝ ինչպես live-ռեժիմով, այնպես էլ նախկինում գրանցված և պահպանված, ցանկացած պահի, օգտվելով ինտերնետին միացած ցանկացած սարքից: Այսպիսով, համակարգը թույլ է տալիս, որ սրտային խնդիրներ ունեցող ցանկացած անձ լինի շուրջօրյա էլեկտրասրտագրական հսկողության տակ, այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է, առանց նրա շարժունակության կենսական ակտիվության սահմանափակման:
Այս պահից ի վեր այսպիսի գերժամանակակից տեխնոլոգիան հասանելի կլինի նաև Հայաստանի ազգաբնակչությանը: Արդեն իսկ ավարտված են նախնական տեղակայման աշխատանքները (ներառյալ՝ սերվերի, մեկ մոնիտորինգային աշխատակայանի տեղակայումը հանրապետության առաջատար սրտաբանական կլինիկաներից մեկում), համակարգի տեստավորման պիլոտային ծրագիրը՝ սրտաբանական հիվանդների ներգրավմամբ, և ծրագիրը մտնում է գործնական շահագործման փուլ:
News & Events
2021-08-05

Աշխատարան. Հայաստանում թվային առողջապահության կլաստերի զարգացում
Առողջապահության թվային հեղափոխությունն այժմ զգալի ազդեցություն ունի ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի վրա (մեծ մասամբ շնորհիվ COVID-19 համաճարակի), բարելավելով առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու որակը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Առողջության թվային գործիքներն ու ծրագրերը ՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից մինչև հեռաբժշկություն, բջջային հավելումներից մինչև անհատականացված բժշկության համար արհեստական ինտելեկտի և գենոմիկական վերլուծության օգտագործում, կարող են աննախադեպ զարգացում ապահովել առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության և ծախսարդյունավետության առումով:
Թվային առողջապահությունը նաև աշխարհի ամենաարագ զարգացող բիզնեսներից մեկն է: Դրա շուկայի չափն ամբողջ աշխարհում 2019 թ. գնահատվել է $350 միլիարդ, և կանխատեսվում է, որ 2024 թ. այն կգերազանցի $600 միլիարդը [McKinsey]: Հայաստանն իր համաշխարհային կարգի պրոֆեսիոնալ աշխատուժով, դինամիկ զարգացող ՏՏ հատվածով և ցանցային նշանակալի հնարավորություններով, որին մեծապես նպաստում է հայկական Սփյուռքը, ունի բոլոր հնարավորությունները թվային առողջապահության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը դառնալու:
Թվային առողջապահության մի խումբ փորձագետներ Հայաստանից և սփյուռքից աշխատում են Հայաստանում թվային առողջության կլաստեր ստեղծելու նախաձեռնության վրա, որը կներառի գիտահետազոտական, կրթական և ձեռներեցական բաղադրիչներ: Թվային առողջապահության կլաստերը կարող է նպաստել Հայաստանի և Արցախի տեխնոլոգիական և տնտեսական զարգացմանը, արդիականացնել և բարելավել առկա առողջապահական համակարգերն ու ծառայությունները և օգնել Հայաստանին դառնալ թվային առողջության համաշխարհային առաջատար՝ «Կովկասի առողջապահության սիլիկոնային հովիտ»: Բացի այդ, այն կստեղծի հազարավոր նոր աշխատատեղեր առողջապահության, ՏՏ և կրթության ոլորտներում:
Այս աշխատարանի նպատակները. 1. Միավորել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին և հավանական ներդրողներին, 2. Ներկայացնել և քննարկել նախաձեռնությունը, 3. Քննարկել անհրաժեշտ հետագա գործողությունները, և 4. Կազմել ու ընդունել ճանապարհային քարտեզի նախագիծ:
Հրավիրվածներ. - Առողջապահության, Բարձր տեխնոլոգիաների տնտեսության, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարներ / փոխնախարարներ, Սփյուռքի բարձր հանձնակատար, - Հայաստանի էլեկտրոնային առողջապահության օպերատորի ներկայացուցիչներ, - Ներդրումային խոշոր գործակալությունների, խմբերի և այլ հավանական ներդրողների ներկայացուցիչներ, Հայաստանից և Սփյուռքից, - Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (ԱՀԿ, Համաշխարհային բանկ, ԱԶԲ և այլն), - Կրթական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, - Բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, - Առողջության ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, - ՏՏ ոլորտի և թվային բժշկության ընկերությունների ներկայացուցիչներ:
Մասնակցել աշխատարանին
|

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է
|

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է
|
|

|
ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է |
|
 |
|
 |
|

|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|

|

|
|