Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
Հայաստանում է-առողջապահության և առողջապահական ՏՀՏ –ի ռազմավարական զարգացման ծրագրերում հատուկ տեղ է տրվում անլար տեխնոլոգիաների կիրառմանը՝ պացիենտների հեռահար բժշկական մոնիտորինգի և առողջապահական այլ խնդիրների համար: Հեռահար տնային առողջապահական ծառայությունները (Home telehealth) բացառիկ հնարավորություններ են ընդձեռում պացիենտների որոշակի խմբերի առողջական վիճակի պահպանման, քրոնիկ հիվանդների բժշկական հսկողության և բուժօգնության որակի բարելավման համար: Մեր օրերում “Բջջային տելեառողջապահությունը” (mHealth) ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, որպես առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ամենախոստումնալից ոլորտներից մեկը:
2012թ. հունիսին ՏԲՀԱ-ի գործընկերների շարքը համալրեցին տելեառողջապահական և բջջային առողջապահական (mHealth) սարքավորումներ արտադրող ֆիննական MegaKoto, և mHealth ծառայություններ տրամադրող հոլանդական Mobile Cardio ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի սրտաբանական կլինիկաներում բջջային ԷՍԳ-տելեմոնիտորինգի համակարգի զարգացմանը և ներդրմանը: Համակարգը բաղկացած է կենտրոնական սերվերից, որոնք կապված են սրտաբանական կլինիկաներում տեղակայված աշխատակայաններին, ինչպես նաև փոքրածավալ շարժական մեկ արտածմամբ ԷՍԳ-գրանցող սարքից, որը Bluetooth-ի միջոցով միանում է հատուկ ծրագրային ապահովումով օժտված Անդրոիդ սմարտֆոնին: ԷՍԳ-գրանցող սարքից տվյալները հաղորդվում են սմարտֆոնին, որը իր հերթին դրանք ներբեռնում է սերվեր՝ լայնաշերտ շարժական ինտերնետային կապի միջոցով: Մոնիտորինգային աշխատակայանը իրական ժամանակում սերվերից ստանում է ազդանշանները (պացիենտի ԷՍԳ-ն), որոնք պատկերվում են խոշոր LED մոնիտորների վրա: Այսպիսով, աշխատակայանի մասնագիտացված բուժանձնակազմը 7/24 ռեժիմով անընդմեջ հսկում է պացիենտների ԷՍԳ տվյալները:
Միաժամանակ, պացիենտների բուժող բժիշկները կարող են մուտք գործել սերվեր և տեսնել հիվանդի ԷՍԳ-տվյալները՝ ինչպես live-ռեժիմով, այնպես էլ նախկինում գրանցված և պահպանված, ցանկացած պահի, օգտվելով ինտերնետին միացած ցանկացած սարքից: Այսպիսով, համակարգը թույլ է տալիս, որ սրտային խնդիրներ ունեցող ցանկացած անձ լինի շուրջօրյա էլեկտրասրտագրական հսկողության տակ, այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է, առանց նրա շարժունակության կենսական ակտիվության սահմանափակման:
Այս պահից ի վեր այսպիսի գերժամանակակից տեխնոլոգիան հասանելի կլինի նաև Հայաստանի ազգաբնակչությանը: Արդեն իսկ ավարտված են նախնական տեղակայման աշխատանքները (ներառյալ՝ սերվերի, մեկ մոնիտորինգային աշխատակայանի տեղակայումը հանրապետության առաջատար սրտաբանական կլինիկաներից մեկում), համակարգի տեստավորման պիլոտային ծրագիրը՝ սրտաբանական հիվանդների ներգրավմամբ, և ծրագիրը մտնում է գործնական շահագործման փուլ:
News & Events
2011-11-23
ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1 ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կոնգրեսի մասնակիցների ընդհանուր քանակը՝ 287, այդ թվում՝ 150 սովորական մասնակիցներ, 22 հովանավորներ, 20 կազմակերպիչներ և 76 ուսանողներ.
Միջազգային մասնակիցների թիվը՝... Read more.
2011-05-01
14 - 16 October 2011, Yerevan, Armenia. The First Armenian International Congress on Telemedicine and eHealth "ARMTELEMED: Road to the Future" will take place in Yerevan, Armenia, under the auspices of the International Society for Telemedicine and eHealth (ISfTeH) and the American Telemedicine Association (ATA). The congress will be organized by Armenian Association of Telemedicine (AATM),... Read more.
2010-12-10
November 30 – December 3, 2010: Armenian Association of Telemedicine (AATM) conducted a pilot telemedicine project with healthcare facilities in Nagorno-Karabakh (an Armenian-populated territory at the eastern border of Armenia), which provided multi-specialty teleconsultations to a number of local patients with various conditions presenting a diagnostic and clinical challenge, and... Read more.
2010-11-28
Տելեբժշկության Հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) սկսում է իր նոր տելեբժշկական նախագծի իրականացումը, որի նպատակն է լիարժեք գործուն տելեբժշկական համակարգի գործարկումը Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)... Read more.
2010-11-03
ՏԲՀԱ-ի և Ամերիկյան Տելեբժշկական Ասոցիացիայի (ATA) միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր... Read more.
2010-11-02
2010թ. հոկտեմբերի 29-31-ը ՏԲՀԱ-ն մասնակցել է DigiTec Expo 2010 ցուցահանդեսին, որը հայաստանյան և տարածաշրջանային ամենամեծ և կարևորագույն միջոցառումն է ՏԿՏ ոլորտում, որում ներկայացվում են Հայաստանի և արտերկրի բարձր տեխնոլոգիաների... Read more.
2010-10-20
14.10.10թ. ՏԲՀԱ-ղեկավարությունը հանդիպել է Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ա. Դարբինյանի հրավերով Հայաստանում գտնվող 2010թ. Հոկտեմբերի 13-18-ը պրոֆեսոր Ռոնալդ Մերրելի հետ: Դոկտոր Մերրելը ԱՄՆ... Read more.
|