Տելեբժշկություն և Է-Առողջապահություն
Ընդհանուր տեղեկություն
Ներածություն
Ի`նչ է ՏԲ/էԱ
Սահմանումներ
Օրինակներ
Համառոտ պատմությունը
Թվեր և փաստեր
Ծառայությունների տեսակները
Սարքավորումները
Առավելությունները
Դժվարությունները
Ապագան
Տելեբժշկությունը Հայաստանում
Աղբյուրների ցանկ
Լրացուցիչ ռեսուրսներ
|
 |
Ներածություն
Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը լինելով ընդարձակ և արագ ծավալվող ոլորտներ, բացում են կիրառման նոր հորիզոններ առողջապահական ծառայությունների համար: Համակարգչային, կոմունիկացիոն և բժշկական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը հնարավոր են դարձնում Տելեբժշկության և Է-առողջապահության երկար սպասված առաջընթացը: Վերջերս առողջապահական և տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտների խոշոր միջազգային կազմակերպությունները (այնպիսիք, ինչպիսիք են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և Միջազգային Տելեկոմունիկացիոն Միությունը) և մի շարք բազմազգ կառույցներ (ինչպես Միացյալ Ազգերի Կազմակերպությունը և Եվրախորհուրդը) ընդունել են հատուկ փաստաթղթեր, որոնք կարևորում են ՏԲ/ԷԱ ծառայությունների զարգացումը և լայն կիրառումը:
Այս բաժնում տեղ գտած նյութերը պարունակում են ընդհանուր տեղեկություններ Տելեբժշկության և Է-առողջապահության մասին, ներկայացնում են այս ոլորտների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: Եթե Ձեզ հետաքրքրում է Հայաստանում Տելեբժշկության և Է-առողջապահության զարգացումը և ցանկություն ունեք նպաստել այս նախաձեռնությանը, կարդացեք, թե ինչպես դառնալ ՏԲՀԱ-ի անդամ և ծանոթացեք Ասոցիացիայի անդամակցության առավելություններին:
Բաժնի ձևավորման մեջ տեղ են գտել նյութեր, որոնք փոխառվել են ներքոնշյալ կազմակերպությունների վեբ կայքերից` վերջիններիս թույլտվությամբ. World Health Organization Global Observatory on eHealth, International Society for Telemedicine and eHealth (ISfTeH), American Telemedicine Association (ATA), European Health Telematics Association (EHTEL), UK eHealth Association (UKeHA), European Space Agency (ESA): |

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է
|

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է
|
|

|
ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է |
|
 |
|
 |
|

|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|

|

|
|