Տելեբժշկություն և Է-Առողջապահություն
Ընդհանուր տեղեկություն
Ներածություն
Ի`նչ է ՏԲ/էԱ
Սահմանումներ
Օրինակներ
Համառոտ պատմությունը
Թվեր և փաստեր
Ծառայությունների տեսակները
Սարքավորումները
Առավելությունները
Դժվարությունները
Ապագան
Տելեբժշկությունը Հայաստանում
Աղբյուրների ցանկ
Լրացուցիչ ռեսուրսներ
|
 |
Օրինակներ
- Հեռավոր գյուղական վայրում բնակվող հիվանդը ստանում է խորհրդատվություն խոշոր տարածաշրջանային բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետի կողմից հեռուստա-կոնֆերանսային սեանսի միջոցով, ստիպված չլինելով անցնել մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ` այդ կենտրոն հասնելու համար
- Նմանատիպ հիվանդի ռենտգեն-պատկերները կամ համակարգչային շերտագրման տվյալները էլեկտրոնային ձևաչափով փոխանցվում են խոշոր բժշկական կենտրոն, որտեղ դրանք “դիտվում և կարդացվում” են առաջնակարգ ռադիոլոգի կողմից:
- Բիոպսիոն նյութերը, որոնք հիվանդից վերցվել են մի երկրում, մանրադիտվում և մեկնաբանվում են պաթոմորֆոլոգ-փորձագետի կողմից, որը գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռու` մեկ այլ երկրում:
- Վիրաբույժը գտնվելով մի մայրցամաքում, վիրահատում է այլ մայրցամաքում գտնվող հիվանդին` արբանյակային միացմամբ կառավարվող վիրաբուժական ռոբոտի միջոցով:
- Տանը գտնվող քրոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդի կենսական տվյալները անընդմեջ հսկվում և փոխանցվում են բժշկական կայան.
- Սրտաբանը, որը աշխատավայրից դուրս է գտնվում, իր գրպանի համակարգչի օգնությամբ ստանում և դիտում է կլինիկա ընդունված հիվանդի էլեկտրա-/ գերձայնասրտագրության տվյալները իրական ժամանակում:
- Միջազգային ճանաչում ունեցող վիրաբույժի կողմից կատարվող վիրահատությունը տեսանկարահանվում և իրական ժամանակում հաղորդվում և ցուցադրվում է տարբեր լսարաններում` երկրով կամ աշխարհով մեկ:
- Հիվանդը բացում է իր անձնական բժշկական գրանցումների էջը ինտերնետում` իր անցած վերջին հետազոտությունների տվյալներին ծանոթանալու համար:
ԱՅՍՕՐ տելեբժշկության և է-առողջապահության այս բոլոր բերված օրինակները արդեն իրականություն են...
ԱՊԱԳԱՆ խոստանում է շատ ավելի լայն և հրապուրիչ հնարավորություններ...
[Նկարը`: Courtesy TMD Systems; with permission] |

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է
|

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է
|
|

|
ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է |
|
 |
|
 |
|

|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|

|

|
|