Տելեբժշկություն և Է-Առողջապահություն
Ընդհանուր տեղեկություն
Ներածություն
Ի`նչ է ՏԲ/էԱ
Սահմանումներ
Օրինակներ
Համառոտ պատմությունը
Թվեր և փաստեր
Ծառայությունների տեսակները
Սարքավորումները
Առավելությունները
Դժվարությունները
Ապագան
Տելեբժշկությունը Հայաստանում
Աղբյուրների ցանկ
Լրացուցիչ ռեսուրսներ
|
 |
Ի`նչ է տելեբժշկություն և Էլեկտրոնային առողջապահութուն
Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հակիրճ սահմանման Տելեբժշկությունը (լատիներեն` tele- հեռավոր) ժամանակակից տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների (ՏԿՏ) կիրառմամբ ինտերակտիվ բժշկական ծառայությունների մատուցումն է հեռավորության վրա:
- Տելեբժշկության և Է-առողջապահության նպատակը առողջապահական ծառայությունների ՈՐԱԿԻ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ապահովումը և բարելավումն է:
- Սա նշանակում է ՈՐԱԿՅԱԼ առողջապահական ծառայությունների մատուցում ապահովելով ՀԱՎԱՍԱՐ և ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ յուրաքանչյուրի համար անկախ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ կամ այլ բնույթի սահմանափակումներից և խոչնդոտներից:
- “Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը” առանձին բժշկական մասնագիտություն չէ, ավելի շուտ, այն ավանդական բժշկական ծառայությունների մատուցման նորագույն եղանակ է, որի “ծավալման դաշտը” բժշկության և ՏԿՏ խաչմերուկն է:
Նկար 1: Մասնագիտացված տելեբժշկական ցանցի տիպային օրինակ [Courtesy TMD Systems; with permission]  |
|