ARMENIAN ASSOCIATION OF TELEMEDICINE
 
 
 
 

Միացե՛ք ՏԲՀԱ-ին

Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը իրապես հեղաշրջում են առողջապահության աշխարհը: Եթե Դուք ընդգրկված եք կամ ցանկանում եք ընդգրկվել այս հրապուրիչ ոլորտում` ապա այս կայքը Ձեզ համար է: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարող եքդառնալ ՏԲՀԱ անդամ:

 
 
 
 
 

BME logoEU flag

«ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 
 
 
 
 

Ֆորում և Օնլայն խորհրդատվություն

Եթե ցանկանում եք մասնակցել ֆորումին, հարց ուղղել բժշկին, կամ ստանալ խորհրդատվություն Դուք կարող եք մուտք գործել մեր կայք կամ գրանցվել:

 
 
 
 

Հավասարություն

Որակ

Մատչելիություն

Հնարավորություն

AATM page on Facebook

AATM page on LinkedIn

Follow armtelemed on Twitter

YouTube

 

News & Events

2014-05-15

Տելեբժշկության հայկական ասոցիացիան Կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում միջազգային կրթական ծրագրի մասնակից է

BME meeting 1

Տելեբժշկության հայկական ասոցիացիան մասնակցում է բժշկական տեխնոլոգիաների ոլորտում կարեւոր միջազգային կրթական նախաձեռնությանը: Ծրագրին, որ կոչվում է «Կենսաբժշկական ճարտարագիտության կրթության Տեմպուս նախաձեռնությունը Արեւելյան հարեւանության երկրներում» (BME - ENA), եւ ֆինանսավորվում է Եվրամիության բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրի կողմից (Տեմպուս), ՏԲՀԱ-ից բացի մասնակցում են նաեւ 16 համալսարաններ ԵՄ յոթ երկրներից (Բելգիա, Բուլղարիա, Հունաստան, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա եւ Սլովենիա) եւ այսպես կոչված ԵՄ Արեւելյան հարեւանության տարածաշրջանի (ENA) 4 երկրներից - Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Ծրագիրը տեւելու է 3 տարի (2013 դեկտեմբերից մինչեւ 2016 նոյեմբերը), այն կոորդինացվելու է Հունաստանի Պատռաի համալսարանի կողմից, և նպատակ ունի մշակել եւ ներդնել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մասնակից համալսարաններում կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում համատեղ մագիստրոսական ծրագիր, ընդգրկելով նաեւ բժշկական տեղեկատվական եւ հողարդակցական տեխնոլոգիաները (e-առողջապահություն եւ հեռաբժշկություն): Հայաստանում նախագծին կմասնակցեն կենսաբժշկական եւ տեխնոլոգիաների ոլորտների երկու առաջատար բուհեր. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ, «Պոլիտեխնիկը»): ՏԲՀԱ-ն (կոնսորցիումի միակ ոչ կառավարական մասնագիտականկազմակերպությունը) կարեւոր դեր է խաղալու ծրագրի հաջող իրականացման գործում՝ մասնակցելով  ուսումնական ծրագրի բժշկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մոդուլների զարգացմանը եւ դասավանդմանը, ապահովելով ծրագրի համակարգումը երկրի մակարդակով, ինչպես նաեւ երաշխավորելով համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջեւ (ուսումնական եւ բժշկական հաստատությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների): Ակնկալվում է, որ առաջին ուսանողները կարող են ընդգրկվել նորաստեղծ մագիստրոսական ծրագրում արդեն իսկ 2015 թ. սեպտեմբերին: Ուսումը տեւելու է երկու տարի, եւ կապահովի 120 փոխարկելի կրեդիտներ (ECTS): Դասախոսական կազմում ընդգրկվելու են ոչ միայն հայկական բուհերի դասախոսները, այլ նաեւ կենսաբժշկական տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական առաջատար փորձագետներ: Ծրագրի շրջանավարտները կստանան միջազգայնորեն ճանաչված վկայականները եւ կունենան հնարավորություն աշխատել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ, ըստ էության, ցանկացած եվրոպական երկրում: Սակայն, նախագծի ամենակարեւոր արդյունքը կլինի բժշկական տեխնոլոգիաների արագ աճող ոլորտում բարձր որակավորման կադրերի պատրաստումը: Սա արդիական է նաեւ Հայաստանում, հաշվի առնելով հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրերը:

Նախագծի մասին լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն շուտով ծրագրի կայքում http://bme-ena.net հասցեով, ինչպես նաեւ Ասոցիացիայի կայքում եւ մեր սոցիալական ցանցերի էջերում:

Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1 Infoday_1

ATA

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է

ISfTeH

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է

 

EFMI_logo

 ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է
 
MoH
 
TEMPUS
 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 
MedWeb
 
AMD Telemedicine
 
Med-e-Tel International    Forum on Telemedicine, eHealth and Health ICT
 
European Health Telematics  Association (EHTEL)
 

Swinfen Telemedicine

Telemedicine.com


AATM Տելեբժշկության Հայկական
Ասոցիացիա (ՏԲՀԱ)
Հեռ.:
+374 91 42 19 28
Հեռ. բջջ.:
+ 374 93 911 110
Ֆաքս:
+ 374 10 58 40 87

Էլ. փոստ:
info@armtelemed.org

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործառույթներն այս կայքում կարող են ակտիվ լինել ներկա պահին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այդ կապակցությամբ, եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերության համար: Ուղղեք մեզ Ձեր հարցերը եւ առաջարկությունները կայքի վերաբերյալ:



© Հեղինակային իրավունք ՏԲՀԱ 2009 - 2018. Կարդացեք մեր Կանոնադրությունը մասնավոր տեղեկատվության չհրապարակման մասին. City design studio Design & programming by
City Design Studio