ARMENIAN ASSOCIATION OF TELEMEDICINE
 
 
 
 

Միացե՛ք ՏԲՀԱ-ին

Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը իրապես հեղաշրջում են առողջապահության աշխարհը: Եթե Դուք ընդգրկված եք կամ ցանկանում եք ընդգրկվել այս հրապուրիչ ոլորտում` ապա այս կայքը Ձեզ համար է: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարող եքդառնալ ՏԲՀԱ անդամ:

 
 
 
 
 

BME logoEU flag

«ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 
 
 
 
 

Ֆորում և Օնլայն խորհրդատվություն

Եթե ցանկանում եք մասնակցել ֆորումին, հարց ուղղել բժշկին, կամ ստանալ խորհրդատվություն Դուք կարող եք մուտք գործել մեր կայք կամ գրանցվել:

 
 
 
 
Ծրագրեր և նախագծեր

Ավարտված ծրագրեր

Ընթացիկ ծրագրեր
. Հայաստանում Է-առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր (eHealth Master Plan)
. Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
. Ամպային տելեբժշկական և է-առողջապահական պլատֆորմի ստեղծում
. Հայաստանում ինտեգրացված առողջապահական տեղեկատվական համակարգի ստեղծման աջակցում (Հայկական Է-առողջապահական ծրագիր)


Առաջիկա Ծրագրերը

AATM page on Facebook

AATM page on LinkedIn

Follow armtelemed on Twitter

YouTube

 

Հայաստանում ինտեգրացված առողջապահական տեղեկատվական համակարգի ստեղծման աջակցում (Հայկական Է-առողջապահական ծրագիր)

Է-առողջապահության առավելությունները ինչպես պացիենտների և առողջապահության ոլորտի մասնագետների, այնպես էլ հասարակության համար՝ առհասարակ, կարելի է նկարագրել հետևյալ մի քանի դրույթներով.

  • Առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավում,
  • Առողջապահական ծառայությունների ծախսերի արդյունավետության բարձրացում,
  • Առղջապահական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում,
  • Բժշկական կրթության և գիտության հասանելիության և որակի բարելավում, հասարակության առողջապահական գրագիտության բարձրացում:

Այսպիսով, է-առողջապահական համակարգերը և ծառայությունները կազմակերպչական փոփոխությունների և նոր ունակությունների զարգացման հետ մեկտեղ կարող են մեծ նպաստ բերել հասարակությանը՝ վերջինիս առողջապահական սպասարկման որակի և հասանելիության բարելավման միջոցով: Սա նաև իր ներդրումը կունենա այսպես կոչված citizen-centered առողջապահության զարգացման և ընդհանրապես առողջապահական սեկտորի արդյունավետության և կայունության բարձրացման  համար: 

Է-առողջապահության ներդրումը պահանջում է բազմադիսցիպլինար համագործակցություն՝ ինչպես առողջապահության ոլորտի, այնպես էլ ՏՀՏ մասնագետների ներգրավմամբ: Է-առողջապահության զարգացման ծրագիրը թույլ կտա միավորել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ Հայաստանում է-առողջապահական համակարգերի ներդրման և լայն կիրառման համար: Սա ի վերջո շահավետ կլինի բոլորին՝

  • Պացիենտներին (որակյալ ծառայությունների համընդհանուր արդարացի հասանելիության և ծախսերի կրճատման առումով),
  • Առողջապահության ոլորտի մասնագետներին (արդյունավետության, կարողունակությունների լայնացման առումով),
  • Համայնքներին ( հասարակական առողջապահության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման առումով):

Ծրագրիի նպատակն է խորհրդատվական աջակցություն ապահովել ներկա ոլորտի կանոնավորող մարմինների նախաձեռնություններին՝ Հայաստանի առողջապահական համակարգում Է-առողջապահական ծառայությունների նախագծման զարգացման և ներդրման ուղղությամբ (Հայկական Է-առողջապահական ծրագիր)

Այս առումով ՏԲՀԱ-ի ղեկավարությունը ակտիվորեն մասնակցում է ձևավորված բազմադիսցիպլինար աշխատանքային խմբի (Է-առողջապահական Խորհուրդ) գործունեությանը, որտեղ ընդգրկված են նաև կառավարական մարմիններ, հասարակական կազմակերպություններ, ակադեմիական և գիտական կենտրոններ, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ և Է-առողջապահության ոլորտի առաջատար փորձագետներ: Խմբի գործունեության շրջանակներում Ասոցիացիան իր ուրույն ներդրումն է բերում ծրագրի առանցքային դրույթների մշակմանը, այդ թվում՝

  • Երկրի առողջապահական սեկտորի վիճակի, երկրում գործող առողջապահության քաղակականության, Է-առողջապահության զարգացման միջազգային փորձի, ընդունված բժշկական գործունեության, ուսուցման, բժշկագիտության վրա նրա հնարավոր ազդեցության մանրամասն վերլուծություն,
  • Է-առողջապահության ենթակառուցվածքների և բաղադրիչների ներդրման համար պատասխանատու և լիազոր մարմիններ,
  • Է-առողջապահության ներդրման ծախսերի արդյունավետության վերլուծություն և բյուջեյի մշակում՝ ծրագրի իրագործման յուրաքանչյուր փուլի համար,
  • Է-առողջապահության ազգային առաջնայնությունները և առաջիկա 10 տարվա կտրվածքով՝ ճանապարհային քարտեզները,
  • Հիվանդանոցային Տեղեկատվական համակարգի (HIS)  և ազգային տելեբժշկական ցանցի կառուցվածքը,
  • Փոխգործունակության, անվտանգության, տվյալների գաղտնիության ազգային ստանդարտներ,
  • Առաջարկվող իրավական և ադմինիստրատիվ միջոցառումներ:

 

 

 

ATA

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է

ISfTeH

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է

 

EFMI_logo

 ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է
 
MoH
 
TEMPUS
 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 
MedWeb
 
AMD Telemedicine
 
Med-e-Tel International    Forum on Telemedicine, eHealth and Health ICT
 
European Health Telematics  Association (EHTEL)
 

Swinfen Telemedicine

Telemedicine.com


AATM Տելեբժշկության Հայկական
Ասոցիացիա (ՏԲՀԱ)
Հեռ.:
+374 91 42 19 28
Հեռ. բջջ.:
+ 374 93 911 110
Ֆաքս:
+ 374 10 58 40 87

Էլ. փոստ:
info@armtelemed.org

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործառույթներն այս կայքում կարող են ակտիվ լինել ներկա պահին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այդ կապակցությամբ, եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերության համար: Ուղղեք մեզ Ձեր հարցերը եւ առաջարկությունները կայքի վերաբերյալ:



© Հեղինակային իրավունք ՏԲՀԱ 2009 - 2018. Կարդացեք մեր Կանոնադրությունը մասնավոր տեղեկատվության չհրապարակման մասին. City design studio Design & programming by
City Design Studio