ARMENIAN ASSOCIATION OF TELEMEDICINE
 
 
 
 

Միացե՛ք ՏԲՀԱ-ին

Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը իրապես հեղաշրջում են առողջապահության աշխարհը: Եթե Դուք ընդգրկված եք կամ ցանկանում եք ընդգրկվել այս հրապուրիչ ոլորտում` ապա այս կայքը Ձեզ համար է: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարող եքդառնալ ՏԲՀԱ անդամ:

 
 
 
 
 

BME logoEU flag

«ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 
 
 
 
 

Ֆորում և Օնլայն խորհրդատվություն

Եթե ցանկանում եք մասնակցել ֆորումին, հարց ուղղել բժշկին, կամ ստանալ խորհրդատվություն Դուք կարող եք մուտք գործել մեր կայք կամ գրանցվել:

 
 
 
 
Ծրագրեր և նախագծեր

Ավարտված ծրագրեր

Ընթացիկ ծրագրեր
. Հայաստանում Է-առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր (eHealth Master Plan)
. Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
. Ամպային տելեբժշկական և է-առողջապահական պլատֆորմի ստեղծում
. Հայաստանում ինտեգրացված առողջապահական տեղեկատվական համակարգի ստեղծման աջակցում (Հայկական Է-առողջապահական ծրագիր)


Առաջիկա Ծրագրերը

AATM page on Facebook

AATM page on LinkedIn

Follow armtelemed on Twitter

YouTube

ՏԲՀԱ-ի էջը Ֆեյսբուքում

 

Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում

Հայաստանում է-առողջապահության և առողջապահական ՏՀՏ –ի  ռազմավարական զարգացման ծրագրերում հատուկ տեղ է տրվում անլար տեխնոլոգիաների կիրառմանը՝ պացիենտների հեռահար բժշկական մոնիտորինգի և առողջապահական այլ խնդիրների համար:  Հեռահար տնային առողջապահական ծառայությունները (Home telehealth) բացառիկ հնարավորություններ են ընդձեռում պացիենտների որոշակի խմբերի առողջական վիճակի պահպանման, քրոնիկ հիվանդների բժշկական հսկողության և բուժօգնության որակի բարելավման համար: Մեր օրերում “Բջջային տելեառողջապահությունը” (mHealth) ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, որպես առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ամենախոստումնալից ոլորտներից մեկը: 

2012թ. հունիսին ՏԲՀԱ-ի գործընկերների շարքը համալրեցին տելեառողջապահական և բջջային առողջապահական (mHealth) սարքավորումներ արտադրող ֆիննական MegaKoto, և mHealth ծառայություններ տրամադրող հոլանդական Mobile Cardio  ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի սրտաբանական կլինիկաներում բջջային ԷՍԳ-տելեմոնիտորինգի համակարգի զարգացմանը և ներդրմանը: Համակարգը բաղկացած է կենտրոնական սերվերից, որոնք կապված են սրտաբանական կլինիկաներում տեղակայված աշխատակայաններին, ինչպես նաև փոքրածավալ շարժական մեկ արտածմամբ ԷՍԳ-գրանցող սարքից, որը Bluetooth-ի միջոցով միանում է  հատուկ ծրագրային ապահովումով օժտված Անդրոիդ սմարտֆոնին: ԷՍԳ-գրանցող սարքից տվյալները հաղորդվում են սմարտֆոնին, որը իր հերթին դրանք ներբեռնում է սերվեր՝ լայնաշերտ շարժական ինտերնետային կապի միջոցով: Մոնիտորինգային աշխատակայանը իրական ժամանակում սերվերից ստանում է ազդանշանները (պացիենտի ԷՍԳ-ն), որոնք պատկերվում են խոշոր LED մոնիտորների վրա: Այսպիսով, աշխատակայանի մասնագիտացված բուժանձնակազմը 7/24 ռեժիմով անընդմեջ հսկում է պացիենտների ԷՍԳ տվյալները:

Միաժամանակ, պացիենտների բուժող բժիշկները կարող են մուտք գործել սերվեր և տեսնել հիվանդի ԷՍԳ-տվյալները՝ ինչպես live-ռեժիմով, այնպես էլ նախկինում գրանցված և պահպանված,  ցանկացած պահի, օգտվելով ինտերնետին միացած ցանկացած սարքից: Այսպիսով, համակարգը թույլ է տալիս, որ սրտային խնդիրներ ունեցող ցանկացած անձ լինի շուրջօրյա էլեկտրասրտագրական հսկողության տակ, այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է, առանց նրա շարժունակության կենսական ակտիվության սահմանափակման:

Այս պահից ի վեր այսպիսի գերժամանակակից տեխնոլոգիան հասանելի կլինի նաև Հայաստանի ազգաբնակչությանը: Արդեն իսկ ավարտված են նախնական տեղակայման աշխատանքները (ներառյալ՝ սերվերի, մեկ մոնիտորինգային աշխատակայանի տեղակայումը հանրապետության առաջատար սրտաբանական կլինիկաներից մեկում), համակարգի տեստավորման պիլոտային ծրագիրը՝ սրտաբանական հիվանդների ներգրավմամբ, և ծրագիրը մտնում է գործնական շահագործման փուլ:

 

News & Events

2017-04-25
2017թվականի ապրիլի 21-22-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացավ Tempus IV project “Biomedical Engineering Education Initiative in Eastern Neighboring Area” (BME-ENA) ծրագրի երրորդ ամփոփիչ Գլխավոր վեհաժողովը։ Նախագծի կոնսորցիումի անդամները հավաքվեցին... Read more.

2016-04-15
<p style="text-align: justify;"><img class=" wp-image-304 alignright" src="http://bme-masters.am/wp-content/uploads/2016/04/2016-04-08-11.38.45-300x225.jpg" alt="2016-04-08 11.38.45" width="378" height="283" /> 2016 թ. ապրիլի 8-ին  Med-e-Tel-ի “Էլեկտրոնային և Առողջապահական ՏՀՏ կրթություն” նիստում ծրագրի... Read more.

2015-06-24
“ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները առողջապահությունում” Նիստ ԴիջիՏեք 8րդ Բիզնես ֆորումի շրջանակներում, Երևան, հունիսի 20, 2015 Հեռաբժշկության և Էլ. առողջապահության 3 րդ Հայ-Գերմանական սեմինար ՏԵՄՊՈՒՍ 4 BME-ENA ծրագրի... Read more.

2015-05-21
2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական օր՝ Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության... Read more.

2015-04-22
Հարգելի գործընկերներ,Տեղեկացնում են ձեզ, որ 2015թ. ապրիլի 13-17-ը Բավարիայում (Գերմանիա) կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 2-րդ սեմինարը: Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, այս սեմինարները մասն են... Read more.

2014-11-27
Հայ-Ռուսական Համալսարանում 2014 թ. նոյեմբերի 17-ից  20 –ը կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության առաջին Հայ-Գերմանական սեմինարը: Միջոցառումը   կազմակերպվել էր Առողջապահական տեղեկատվական և հաղորդակցական... Read more.

2014-05-15
Տելեբժշկության հայկական ասոցիացիան Կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում միջազգային կրթական ծրագրի մասնակից է Տելեբժշկության հայկական ասոցիացիան մասնակցում է բժշկական տեխնոլոգիաների ոլորտում կարեւոր... Read more.

<<Նախորդը 1 2 3 4 5 Հաջորդը>>

ATA

ՏԲՀԱ-ն ԱՏԱ-ի պաշտոնական գործընկերն է

ISfTeH

ՏԲՀԱ-ն ISfTeH-ի ազգային անդամ է

 

EFMI_logo

 ՏԲՀԱ-ն Բժշկական ինֆորմատիկայի եվրոպական դաշնության ազգային անդամ է
 
MoH
 
TEMPUS
 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 
MedWeb
 
AMD Telemedicine
 
Med-e-Tel International    Forum on Telemedicine, eHealth and Health ICT
 
European Health Telematics  Association (EHTEL)
 

Swinfen Telemedicine

Telemedicine.com


AATM Տելեբժշկության Հայկական
Ասոցիացիա (ՏԲՀԱ)
Հեռ.:
+374 91 42 19 28
Հեռ. բջջ.:
+ 374 93 911 110
Ֆաքս:
+ 374 10 58 40 87

Էլ. փոստ:
info@armtelemed.org

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործառույթներն այս կայքում կարող են ակտիվ լինել ներկա պահին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այդ կապակցությամբ, եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերության համար: Ուղղեք մեզ Ձեր հարցերը եւ առաջարկությունները կայքի վերաբերյալ:



© Հեղինակային իրավունք ՏԲՀԱ 2009 - 2018. Կարդացեք մեր Կանոնադրությունը մասնավոր տեղեկատվության չհրապարակման մասին. City design studio Design & programming by
City Design Studio