Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը իրապես հեղաշրջում են առողջապահության աշխարհը: Եթե Դուք ընդգրկված եք կամ ցանկանում եք ընդգրկվել այս հրապուրիչ ոլորտում` ապա այս կայքը Ձեզ համար է: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարող եքդառնալ ՏԲՀԱ անդամ:
ԱՐՄՏԵԼԵՄԵԴ
Տելեբժշկության և Է-առողջապահության առաջին հայկական միջազգային կոնգրես, 14-16 հոկտեմբերի, Երևան, Հայաստան
Ֆորում և Օնլայն խորհրդատվություն
Եթե ցանկանում եք մասնակցել ֆորումին, հարց ուղղել բժշկին, կամ ստանալ խորհրդատվություն Դուք կարող եք մուտք գործել մեր կայք կամ գրանցվել:
ՏԲՀԱ-ի Խորհուրդը ներկայումս սահմանել է հետևյալ անդամավճարները. • Իսկական (Քվեարկող) անդամ – տարեկան 10.000 ՀՀ դրամ (Այլ արտարժույթներ` ըստ գործող փոխարժեքի), • Երիտասարդ/Ուսանող անդամ– տարեկան 5.000 ՀՀ դրամ (Այլ արտարժույթներ` ըստ գործող փոխարժեքի):
ՏԲՀԱ-ին անդամակցությունը թույլ է տալիս անհատին լինել Տելեբժշկության և Է-առողջապահության հայկական և միջազգային հասարակության կենտորնում: Խնդրում ենք հաշվի առնել, որ ՏԲՀԱ- անդամակցությունը ինքնին ենթադրում է անդամակցություն ISfTeH –ին, որը այս բնագավառում առաջատար համաշխարհային կազմակերպությունն է և հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական գործընկերը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործառույթներն այս կայքում կարող են ակտիվ լինել ներկա պահին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այդ կապակցությամբ, եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերության համար: Ուղղեք մեզ Ձեր հարցերը եւ առաջարկությունները կայքի վերաբերյալ: