Տելեբժշկությունը և Է-առողջապահությունը իրապես հեղաշրջում են առողջապահության աշխարհը: Եթե Դուք ընդգրկված եք կամ ցանկանում եք ընդգրկվել այս հրապուրիչ ոլորտում` ապա այս կայքը Ձեզ համար է: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարող եքդառնալ ՏԲՀԱ անդամ:
ԱՐՄՏԵԼԵՄԵԴ
Տելեբժշկության և Է-առողջապահության առաջին հայկական միջազգային կոնգրես, 14-16 հոկտեմբերի, Երևան, Հայաստան
Ֆորում և Օնլայն խորհրդատվություն
Եթե ցանկանում եք մասնակցել ֆորումին, հարց ուղղել բժշկին, կամ ստանալ խորհրդատվություն Դուք կարող եք մուտք գործել մեր կայք կամ գրանցվել:
ՏԵԼԵԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ (ՏԲՀԱ)– հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմադրվել է Երևանում 2008թ. դեկտեմբերին, մի խումբ բժիշկների և ՏԿՏ ոլորտի մասնագետների կողմից, և որի հիմնական նպատակը Հայաստանում Տելեբժշկության և Է-առողջապահության ոլորտի զարգացումն է:
Առաքելությունը
Ասոցիացիայի հիմնական առաքելությունը Հայաստանում Տելեբժշկության և Է-առողջապահության զարգացմանը նպաստելն է, միաժամանակ մասնակցելով այս բնագավառում հետագա համաշխարհային առաջընթացին:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ բոլոր գործառույթներն այս կայքում կարող են ակտիվ լինել ներկա պահին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այդ կապակցությամբ, եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերության համար: Ուղղեք մեզ Ձեր հարցերը եւ առաջարկությունները կայքի վերաբերյալ: